Մակրոնն Արսեն Վենգերին հորդորել է պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համար․ «The Telegraph»
Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը ֆրանսիացի մասնագետ Արսեն Վենգերին հորդորել է պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համար: Գրել է «The Telegraph»-ը։
Ըստ թերթի՝ Մակրոնը կապ է հաստատել «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի հետ՝ առաջարկելով նրան առաջադրվել Ջանի Ինֆանտինոյի դեմ պայքարում։
Արսեն Վենգերը 2019 թվականից ՖԻՖԱ-ի՝ ֆուտբոլի գլոբալ զարգացման գծով ղեկավարն է։
Իրավիճակին ծանոթ աղբյուրները հայտնել են, որ Մակրոնը պատրաստ է համոզել աշխարհի այլ առաջնորդներին՝ աջակցելու Վենգերի։ Թեկնածությունների ներկայացման վերջնաժամկետը նոյեմբերի 18-ն է ...










