Ուկրաինան մեծ հետաքրքրությամբ հետևում է հետկnնֆլիկտային շրջանում Ղարաբաղում և «Արևելյան Զանգեզուրում» Ադրբեջանի կողմից իրականացվող վերականգնողական աշխատանքներին. Զելենսկին՝ Ալիևին
Ուկրաինան մեծ հետաքրքրությամբ հետևում է հետկոնֆլիկտային շրջանում Ղարաբաղում և «Արևելյան Զանգեզուրում» (չակերտները՝ Tert.am-ի, նկատի ունի Ադրբեջանի կողմից օկուպացված շրջանները) Ադրբեջանի կողմից իրականացվող վերականգնողական աշխատանքներին: Այս մասին Դուբլինում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հաղորդում է ԱՊԱ-ն:
Զելենսկին երախտագիտություն է հայտնել Ադրբեջանի կողմից Ուկրաինային ցուցաբերվող մարդասիրական օգնության, մասնավորապես էլեկտրասարքավորումների մատակարարման հարցում աջակցության համար։
Հանդիպմանն Ադրբեջանի և Ուկրաինայի նախագահները մտքեր են փոխանակել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։














