ՔԿՀ-ներում VIP պայմաններ չեն կարող լինել․ Սրբուհի Գալյանը՝ Ռոբերտ Քոչարյանի պահման պայմանների մասին
ՔԿՀ-ներում VIP պայմաններ չեն կարող լինել: Ասել է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ Ռոբերտ Քոչարյանի պահման պայմանների մասին:
«Պետք է լինեն այնպիսի պայմաններ, որոնք հնարավորություն կտան չոտնահարել մարդու արժանապատվությունը և չեն հանգեցնի վատ վերաբերմունքի։ Ռոբերտ Քոչարյանը պահվում է 7–7,5 քմ մակերեսով խցում, որտեղ նախկինում մեկից ավելի անձինք են պահվել։ Մեզ ներկայացված դիմումով բողոքել էին, որ վերևի մահճակալը խանգարում է իրեն նստել, շարժվել, ինչպես նաև խոչընդոտում է լույսի ներթափանցմանը։ Մենք հանել ենք երկրորդ մահճակալը»,– ասել է Գալյանը։










