Եթե ամերիկացիները սխալ թույլ տան և հարձшկվեն մեզ վրա, մենք չենք սահմանափակվի միայն մոտակա բազաներին հարվшծելով․ Ռեզաի
Ամերիկացիները անընդհատ պնդում են, որ խոսում են Իրանի հետ, որ մենք, օրինակ, հանդիպում ենք անցկացրել Քաթարում, կամ որ իրանցի պաշտոնյաները կմեկնեն Քաթար՝ ամերիկացի պաշտոնյաների հետ հանդիպելու համար։ Այս ամենը ստեր և հորինվածքներ են, որոնք նախատեսված են տնտեսական ճնշումը մեղմելու և նավթի գները իջեցնելու համար։ Այս մասին հայտարարել է իրանի Գերագույն առաջնորդի խորհրդական Մոհսեն Ռեզաին։
«Մենք մեր պայմանները ամերիկացիներին հայտնել ենք և սպասում ենք հստակ պատասխանի։
Երբ մենք թիրախավորեցինք Միացյալ Նահանգները, մենք հարվածեցինք միայն ամերիկյան ռազմական բազաներին։ Արաբական երկրների ոչ մի քաղաքացի չի տուժել։
Մեր ձեռքերը մնում են մեկնված, և մենք բաց ենք համագործակցելու մեր եղբայրական և բարեկամ արաբական երկրների հետ։ Եթե ամերիկացիները սխալ թույլ տան և հարձակվեն մեզ վրա, մենք չենք սահմանափակվի միայն մոտակա բազաներին հարվածելով։
Մենք կարող ենք թիրախավորել եվրոպական երկրներում գտնվող որոշ ամերիկյան ռազմական բազաներ։
Մենք կարող ենք թիրախավորել որոշ կղզիներ, որոնց, նրանց կարծիքով, մեր հրթիռները չեն կարող հասնել»,-նշել է նա։














