Քրեական վարույթը նախաձեռնվել է «սպանություն» հոդվածով. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Քննչական կոմիտեից հետաքրքրվեցինք՝ քրեական վարույթ նախաձեռնվե՞լ է Արսեն Գեւորգյանի մահվան դեպքի կապակցությամբ: Մեզ փոխանցեցին․ «Այո, մահվան դեպքի առթիվ կա նախաձեռնված քրեական վարույթ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացությունը դեռեւս չի ստացվել»։ Քրեական օրենսգրքի ո՞ր հոդվածով է վարույթը նախաձեռնվել։ ՔԿ-ից ասացին, որ ասվածից դուրս այլ մեկնաբանություն չեն տալիս։
Իսկ իրավաբանական համայնքից մեզ ասացին, որ, անկախ դեպքի հանգամանքներից՝ հանկարծամահություն է, թե սպանություն, վարույթը մշտապես նախաձեռնվում է «Սպանություն» հոդվածով` Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի հատկանիշներով։ ՔԿ-ն հոդվածի մասին միտումնավոր չի հայտնում՝ հանրային աղմուկից խուսափելու համար։ Այսօր՝ 12:00-20:00-ն Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի կունենա Արսեն Գեւորգյանի հոգեհանգստի արարողությունը»:
Ավելին՝ այստեղ:










