Պաղեստինամետ ցուցարարները Բայդենի և նրա ընտանիքի վրա կաթի փաթեթներ են նետել
Պաղեստինամետ ցուցարարները կաթի փաթեթներ են նետել ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի և նրա կնոջ՝ Ջիլի ուղղությամբ Դուբլինի Թրինիթի քոլեջ կատարած այցի ընթացքում, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ըստ տեղեկությունների՝ ցուցարարները նաև վանկարկել են «Ամոթ», «Ձեռքերդ արյան մեջ են», ինչպես նաև «Ցեղասպան Ջո» լոզունգները: Ցուցարարներից մեկը բացականչել է. «Մենք հանցակից չենք լինի ցեղասպանությանը: Ջո Բայդենին արգելված է գտնվել այս համալսարանական ավանում»:











