Նոյեմբերի 11-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Այվազովսկու և Պոդգորիցայի փողոցների խաչմերուկում

18:38 • 10.11.26

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով նոյեմբերի 11-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Այվազովսկու և Պոդգորիցայի փողոցների խաչմերուկում, այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

«Մասնավորապես` Այվազովսկու փողոցում գործող լուսացույցի աջ ուղղության լրացուցիչ սեկցիայի կանաչ ազդանշանը կլինի մշտապես միացված, իսկ Այվազովսկու փողոցից դեպի Պոդգորիցայի փողոց աջ շրջադարձ կատարող փոխադրամիջոցների վարորդների համար կտեղադրվի տեղեկատու լուսային սեկցիա:

Միաժամանակ Այվազովսկու և Պոդգորիցայի փողոցների` կից սխեմայում նշված ճանապարհահատվածներում կարգելվի փոխադրամիջոցների կանգառը»։