ԱԺ նախկին պատգամավոր Միքայել Թումասյանը կնշանակվի Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար

20:51 • 28.11.26

ԱԺ նախկին պատգամավոր, Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Միքայել Թումասյանը կնշանակվի Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար, այս մասին գրում է Radar Armenia-ն։

Ավելի վաղ կայքը գրել էր, որ պաշտոններից ազատվել են Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Անդրանիկ Գասպարյանը և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Սաշա Կատվալյանը։