Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում կազմակերպված գիշերային հսկողության արդյունքում հայտնաբերվել է ավելի քան 40 վարչական իրավախախտման դեպք (տեսանյութ)

22:47 • 27.11.26

2026 թվականի նոյեմբերի 25-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցների կողմից Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում կազմակերպված գիշերային հսկողության արդյունքում հայտնաբերվել են ավելի քան 40 վարչական իրավախախտման դեպքեր։

Մասնավորապես՝

-ժամը 24։00-ից հետո առևտրային օբյեկտներն աշխատացնելու,

-լռության կանոնները խախտելու,

-ընդհանուր օգտագործման տարածքներում հանրային սննդի կազմակերպման,

-ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտի վաճառքի վերաբերյալ։