Ֆուտզալի ԱԱ-2028. հայտնի է Հայաստանի հավաքականի կազմը
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 9-ն ուսումնամարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Մեր թիմը կպատրաստվի ՖԻՖԱ ֆուտզալի ԱԱ-2028 գլխավոր փուլի Հայաստան-Շվեդիա հանդիպմանը։ Ընտրանու գլխավոր մարզիչ Անտոնիո Ֆերնանդեսը հրավիրել է հետևյալ խաղացողներին։
- Ալբերտ Աղաջանով — ՏԶՄՍ Տուլա (Ռուսաստան)
- Ֆակունդո Օհաննեսյան — «Բուրելա» (Իսպանիա)
- Արթուր Մկրտչյան — «Յունիսպորտ»
- Վլադիմիր Սանոսյան — «Նորիլսկի Նիկել» (Ռուսաստան)
- Միհրան Դերմենջյան — «Յունիսպորտ»
- Սարգիս Մարգարյան — «Յունիսպորտ»
- Դենիս Նևեդրով — «Տյումեն» (Ռուսաստան)
- Արթուր Մելքոնյան — «Յունիսպորտ»
- Աղասի Եղիազարյան — «Երևան»
- Ռաֆիկ Մելիքյան — «Յունիսպորտ»
- Արթուր Պատատյան — «Երևան»
- Գարեգին Մաշումյան — «Յունիսպորտ»
- Էրիկ Լազարյան — «Երևան»
- Պուտրուս Վասիլև — «Յունիսպորտ»
- Արամ Ռամիրո — «Պրիմերա Խունտա» (Արգենտինա)
- Արսեն Պետրոսով — «Տորպեդո» (Ռուսաստան)
- Ալբերտ Գրիգորյան — «Նևտյաննիկ» (Ռուսաստան)
Հայաստան-Շվեդիա հանդիպումը կկայանա դեկտեմբերի 9-ին՝ ժամը 19։00-ին, ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։













