Հայաստանը կյանքի տևողությամբ աշխարհում 116-րդ տեղում է. Worldometer

13:01 • 27.11.26

Հայաստանը կյանքի տևողությամբ աշխարհում 116-րդ տեղում է: Այս մասին վկայում է Worldometer-ի՝ 2026 թվականի  կյանքի երկար տևողության երկրների վարկանիշը, որը հիմնված է ՄԱԿ-ի վերջին գնահատականների վրա։

Հայաստանում կյանքի միջին տևողությունը 76.2 տարի է։ Կանանց դեպքում այդ ցուցանիշը 79.9 տարի է, իսկ տղամարդկանց՝ 72 տարի։

Վարկանիշի համաձայն՝ աշխարհում կյանքի միջին տևողությունը 73.8 տարի է։ Կանանց դեպքում այն 76.4 տարի է, իսկ տղամարդկանց՝ 71.2 տարի։ Առաջին տեղում Մոնակոն է՝ 86.7 տարի ցուցանիշով։ Երկրորդ տեղում Սան Մարինոն է՝ 86 տարի, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Հոնկոնգը՝ 85.9 տարի ցուցանիշով։

Հատկանշական է, որ վարկանիշի առաջին հորիզոնականներում հիմնականում փոքր եվրոպական պետություններ և Արևելյան Ասիայի երկրներ են։ Ճապոնիան, Հարավային Կորեան և Հոնկոնգը նույնպես առանձնանում են կյանքի բարձր սպասվող տևողությամբ։