Դատախազությունը պահանջում է առանձնապես խոշոր չափերով թմրամիջnցներ իրացնելու համար մեղադրվող Իլյա Մելիքյանից բռնագանձել անշարժ գույք և շուրջ 136 միլիոն դրամ

12:41 • 27.11.26

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ դատարանում քննվող քրեական գործով մեղադրյալ Իլյա Սուրենի Մելիքյանից (հանրային քրեական հետապնդում է հարուցվել առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ իրացնելու և փողերի լվացման համար) և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

  • 1 անշարժ գույք,
  • 2 տրանսպորտային միջոց,
  • 9 միլիոն 519 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ,
  • 127 միլիոն 826 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։