Մենք համաձայն չենք Ուկրաինայի ֆինանսավորումը կապել մեր երկրների ֆինանսավորման հետ․ Բաբիշը՝ Մերցին
Մենք համաձայն չենք Ուկրաինայի ֆինանսավորումը կապել մեր երկրների ֆինանսավորման հետ, հայտարարել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը՝ պատասխանելով Գերմանիայի կանցլեր Մերցին, ով սպառնացել էր արգելափակել ԵՄ բյուջեն, եթե բոլոր երկրները չհամաձայնվեն հովանավորել Ուկրաինային։
Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Մերցը սպառնացել էր արգելափակել Եվրամիության յոթամյա բյուջեն, եթե ԵՄ բոլոր երկրները չհամաձայնվեն մասնակցել Ուկրաինայի ֆինանսավորմանը։












