Գերմանիան այլևս ամեն ինչի համար գումար չունի․ Մերց
Գերմանիայի կանցլեր Մերցը հայտարարել է, որ երկիրն այլևս չի կարող իրեն թույլ տալ ֆինանսավորել իր բոլոր պետական ծախսերը, հաղորդում է Deutschlandfunk-ը։
«Գերմանիան այլևս ամեն ինչի համար գումար չունի»,-հայտարարել է կանցլերը Բունդեսթագում իր ելույթում։
Նրա խոսքով՝ երկիրը ստիպված կլինի կրճատել այն ծախսերի մի մասը, որոնց քաղաքացիները սովոր են վերջին տարիներին։ Մերցը ընդգծել է, որ պետական ծախսերը կրճատելու բացակայության դեպքում ապագա սերունդները ռիսկի են դիմում մնալ առանց սեփական որոշումներ կայացնելու ֆինանսական միջոցների։














