Վարդենյաց և Մեղրիի լեռնանցքներում, Սիսիանի տարածաշրջանում ձյուն է տեղում
Ժամը 20։00-ի դրությամբ՝ Վարդենյաց և Մեղրիի լեռնանցքներում, Սիսիանի տարածաշրջանում ձյուն է տեղում։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։
Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ճանապարհահատվածը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Վարորդներին հորդորում են լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։












