Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը կազմել է 3.5%

12:55 • 25.11.26

2026 թ. հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 3.5%, իսկ նախորդ ամսվա համեմատ գրանցվել է 4.7% անկում, հայտնել են Կառավարությունից: 

Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ.

  • շինարարություն՝ 24.2%,
  • ծառայություններ՝ 8.5%,
  • առևտրի շրջանառություն՝ 0.1%,

Արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 12.9%-ով:

2026 թ. հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է 12.3%-ով. արտահանումը նվազել է 25.4%-ով, իսկ ներմուծումը՝ 4.1%-ով:

Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ ՀՀ սպառողական շուկայում գնաճը կազմել է 4.3%: