Սև ուրբաթի գնումնե՞ր արտարժույթով․ բացահայտեք Rate.Trading-ի հնարավորությունները (տեսանյութ)
Նոյեմբերը մեծ զեղչերի և սպասված գնումների ամիս է։ «Սև ուրբաթին» ընդառաջ առցանց խանութներն առաջարկում են բազմաթիվ զեղչեր, իսկ մենք սկսում ենք փնտրել ցանկալի ապրանքները թե՛ հայկական, թե՛ արտասահմանյան առցանց հարթակներում։
Բայց երբ հասնում է վճարման պահը, պետք է հաշվի առնել նաև արտարժույթի փոխանակման փոխարժեքը։ Դրա տարբերությունը կարող է ազդել գնման վերջնական արժեքի վրա՝ նույնիսկ եթե ապրանքը զեղչված է։
Իսկ եթե ասենք, որ կա նաև այլ տարբերակ։
Ծանոթացե՛ք՝ ձեր նոր օգնականին՝ Rate.Trading-ին․
Rate.am-ի և IDBank-ի համատեղ ստեղծած Rate.Trading հարթակը հնարավորություն է տալիս առցանց հայտ ներկայացնել արտարժույթի գնման կամ վաճառքի համար՝ նշելով ձեր նախընտրելի փոխարժեքը։ Գործարքն իրականացվում է IDBank-ի հաստատումից հետո։
Ի՞նչ հնարավորություններ է առաջարկում Rate.Trading-ը։
- Դուք եք ընտրում փոխարժեքը
Կարող եք ներկայացնել արտարժույթի գնման կամ վաճառքի հայտ՝ նշելով ձեզ հարմար փոխարժեքը։ Օրինակ՝ եթե ցանկանում եք դոլար կամ եվրո գնել որոշակի փոխարժեքով, նշում եք այն հայտում և սպասում IDBank-ի հաստատմանը։
- 10 արժույթ՝ մեկ հարթակում
Անկախ նրանից՝ պատվեր եք անում ԱՄՆ-ից, Եվրոպայից, ԱՄԷ-ից, թե այլ երկրներից, հարթակում հասանելի են հիմնական 10 արժույթները (հայկական դրամ, դոլար, եվրո, լարի, ռուբլի, դիրհամ, ֆունտ, յուան, իեն, շվեյցարական ֆրանկ), ինչպես նաև կրոս փոխարժեքներով գործարքներ իրականացնելու հնարավորությունը։
- Գրանցում և գործարքների իրականացում՝ առցանց
Հարթակից օգտվելու համար անհրաժեշտ է գրանցվել։ Գործարքների իրականացման համար անհրաժեշտ հաշիվները բացվում են ավտոմատ կերպով։ Գործարքներն իրականացվում են IDBank-ի միջոցով՝ Բանկի հաստատումից հետո։
- Առցանց հասանելիություն
Հարթակը հասանելի է առցանց՝ աշխատանքային օրերին՝ շուրջօրյա, ինչը հնարավորություն է տալիս հայտ ներկայացնել ձեզ հարմար պահին։
Այս Black Friday-ին օգտվե՛ք Rate.Trading-ից՝ արտարժույթի փոխանակման համար ձեզ նախընտրելի փոխարժեքն առաջարկելու և միջազգային գնումներին ընդառաջ ձեր ֆինանսները պլանավորելու համար։
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ










