Թրամփը ծիծաղել է՝ լսելով hակամարտության ավարտի ժամկետի մասին Զելենսկու խոսքերը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ծիծաղել է New York Post թերթին տված հարցազրույցի ժամանակ, երբ իրեն խնդրել են մեկնաբանել Վլադիմիր Զելենսկու հայտարարությունն այն մասին, որ ամերիկացի բանակցողները ցանկանում են դեկտեմբեր-հունվար ամիսներին հասնել Ռուսաստանի և Կիևի միջև խաղաղության գործարքի, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ո՞վ է դա ասել։ Ի՞նչ է նա ուզում, որ ես անեմ»,- ասել է Թրամփը՝ ի պատասխան New York Post-ի հարցի։ Թրամփն այդ պահին ծիծաղել է և հայացքներ փոխանակել աշխատասենյակում գտնվող օգնականի հետ, նշել է թերթը։
Ամերիկացի առաջնորդը հավելել է, որ իր առջև չի դնում ուկրաինական հակամարտության կարգավորման հստակ ժամկետներ։
«Ես պարզապես ուզում եմ, որ այն ավարտվի: Ես կցանկանայի մի օր հասնել դրան, բայց տանգոյի համար երկուսն են պետք։ Կտեսնենք, թե ինչ տեղի կունենա»,- հայտարարել է Թրամփը։










