Մերցը uպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն, եթե ԵՄ անդամ բոլոր երկրները չհամաձայնվեն մասնակցել Ուկրաինայի ֆինանսավորմանը

19:24 • 24.11.26

Գերմանիայի կանցլեր Մերցը շարունակում է սպառնալ արգելափակել Եվրամիության յոթամյա բյուջեն, եթե ԵՄ բոլոր երկրները չհամաձայնվեն մասնակցել Ուկրաինայի ֆինանսավորմանը, հաղորդում է Politico-ն։

Հրապարակման համաձայն՝ Մերցը ձգտում է, որ Հունգարիան, Սլովակիան, Չեխիան և Բուլղարիան կիսեն 2027 թվականին Ուկրաինային տրամադրվող 45 միլիարդ եվրոյի վարկի ֆինանսավորման համար անհրաժեշտ սպասարկման ծախսերը։