Ծափաթաղ բնակավայրի մոտ բшխվել են մարդատար գնացքն ու «KAMAZ » մակնիշի բետոնախառնիչը. վերջինը կողաշրջվել է

19:06 • 24.11.26

Այսօր՝ նոյեմբերի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։  Ժամը 13։45-ի սահմաններում Ծափաթաղ բնակավայրի մոտ բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 61-ամյա Մարտիկ Մ․-ի վարած «KAMAZ » մակնիշի բետոնախառնիչը և Երևանի բնակիչ 65-ամյա Ավետիք Ս․-ի վարած մարդատար գնացքը։   

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ բախման հետևանքով բետոնախառնիչը կողաշրջվել է և բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի փաստով ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում։