Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական և օգնական Մոհամմադ Մոխբերը շատ կոշտ է արտահայտվել «Թրամփի ուղու» մասին․ Վարդան Ոսկանյան

23:58 • 23.11.26

Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական Վելայաթիից հետո իրանական խորքային պետության մեկ այլ ազդեցիկ ներկայացուցիչ՝ հոգևոր առաջնորդի խորհրդական և օգնական, Մոհամմադ Մոխբերն այսօր շատ կոշտ է արտահայտվել «Թրամփի ուղու» մասին այն համեմատելով Հորմուզի նեղուցի հարավային՝ Օմանի ափերին մոտ երթուղու հետ, որտեղով անցնող նավերը Իրանը պարբերաբար թիրախավորում է։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Ուշագրավ է, որ իրանցի բարձրաստիճան պաշտոնյան «X» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել այսօր՝ «Թրամփի ուղու» նախապատրաստական շինարարական աշխատանքների մեկնարկի առիթով ՀՀ-ից և ԱՄՆ-ից պաշտոնական ուղերձներից հետո»,-գրել է նա։