Ցանկանում եմ իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել այն բարի խոսքերի համար, որոնք Դուք ուղղել եք ինձ Ձեր ուղերձում. Ալիևը՝ Թրամփին

16:24 • 23.11.26

Ցանկանում եմ իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել այն բարի խոսքերի համար, որոնք Դուք ուղղել եք ինձ Ձեր ուղերձում: Այս մասին X-ի իր էջում գրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ շնորհակալություն հայտբնելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին:

«Հարգելի՛ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփ,

Ցանկանում եմ իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել այն բարի խոսքերի համար, որոնք Դուք ուղղել եք ինձ Ձեր ուղերձում՝ նվիրված «Թրամփի երթուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի մեկնարկին»,- գրել է Ալիևը:

Հիշեցնենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Հայաստանի և ԱՄՆ կողմից համատեղ իրականացվող ԹՐԻՓՓ նախագծի և տարածաշրջանային ապաշրջափակման գործնական փուլի մեկնարկի մասին:

Ավելի ուշ Թրամփը շնորհավորել է Փաշինյանին՝ «նրա խիզախ առաջնորդության համար»:

«Ցանկանում եմ շնորհավորել իմ ընկերոջը՝ վարչապետ Փաշինյանին, նրա խիզախ առաջնորդության համար,նա ընտրեց խաղաղության ուղին: Նիկոլ Փաշինյանը բացառիկ մարդ է. նա մեզ հետ աշխատեց՝ վերջ դնելու Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական հակամարտությանը»,- նշել է Դոնալդ Թրամփը։