Ծառուկյանը ԱԱԾ պադվալում հումորներ է անում. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանին թվում է, թե ընդդիմության առաջնորդներին կալանավորելով՝ դաժանորեն պատժել է նրանց, որ բանտում գտնվող քաղաքական գործիչները տառապում են, ծանր հոգեվիճակում են: ՔԿՀ-ում գտնվելն իրոք ծանր բան է, բայց, պարզվում է, նրանք պատվով են տանում այդ փորձությունը, չեն տրտնջում եւ անգամ կատակում են:
Պատմեցին` երբ Գագիկ Ծառուկյանին «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ այցելած փաստաբանը պատրաստվել է հեռանալ, Ծառուկյանն ասել է․ «Մեղքս գալիս ա քեզ, էսա` դուրս ես գալու, ընկնես պրոբկեքի մեջ, 2 ժամ հետո նոր տուն հասնես, իսկ ես էսա գնալու եմ՝ իմ խցում թեյ խմեմ, պառկեմ` հեռուստացույց նայեմ, հանգստանամ»»:
Ավելին՝ այստեղ:










