Վերաքննիչ դատարանն անվավեր է ճանաչել Սահակ Մանուկյանին աշխատանքից ազատելու ԵՊՀ ռեկտորի հրամանը

23:54 • 20.11.26

Վերաքննիչ դատարանի (նախագահող դատավոր Ի. Բաղմանյան) 2026 թվականի նոյեմբերի 19-ի որոշմամբ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը մերժվել է, այս մասին հայտնել է ԵՊՀ-ից ազատված դասախոս, դոցնետ Սահակ Մանուկյանը։

«Սա նշանակում է, որ Վերաքննիչ դատարանը ևս հաստատեց, որ ԵՊՀ ռեկտորի՝ ինձ աշխատանքից ազատելու հրամանն անվավեր է, ուստի գործող օրենսդրությամբ համարվում եմ վերականգնված ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի հանրային կառավարման ամբիոնի դոցենտի պաշտոնում»։

Հիշեցնենք, որ 2025 թվականին հոկտեմբերի ԵՊՀ դասախոս, դոցենտ Սահակ Մանուկյանին ազատել են աշխատանքից ռեկտորի հրամանով։ Ավելի ուշ պարզվեց, որ հեռացման պատճառն այն է, որ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արուսյակ Մանավազյանի դուստրը (Մանուկյանի ուսանողներից է- խմբ․) լուսանկարել է դասախոսության ժամանակ Մանուկյանի կողմից գրատախտակին գրվածը։ Լուսանկարը հասել է ԵՊՀ ռեկտորին, համարվել դասախոսի համար ոչ պատշաճ վարքագիծ, ինչին էլ հետևել է Մանուկանի հեռացումը։

Ազատման պատճառը «ներքին կարգապահական կանոնները խախտելն էր, որը հանգեցրել էր աշխատողի նկատմամբ գործատուի վստահության կորստի»։