«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Անդրեաս Քրիստենսենը կրկին վնասվածք է ստացել
Կատալոնական «Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Անդրեաս Քրիստենսենը կրկին վնասվածք է ստացել։
Դանիացի ֆուտբոլիստն անհարմարություն է զգում ձկնամկանի շրջանում, ինչի պատճառով չի կարողանա մասնակցել իսպանական Լա լիգայի 13-րդ տուրի՝ «Վիլյառեալի» դեմ հանդիպմանը։ Այս մասին կատալոնական ակումբը հայտնել է սոցիալական ցանցերի իր պաշտոնական էջերում։
Ավելի վաղ 30-ամյա Քրիստենսենն ազդրի մկանային վնասվածքի պատճառով բաց էր թողել գրեթե երկու ամիս։ Այս անգամ, ինչպես նշում է «կապտանռնագույնների» մամուլի ծառայությունը, ֆուտբոլիստի ապաքինման ժամկետները դեռևս հայտնի չեն։
Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում Դանիայի ազգային հավաքականի պաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է ութ հանդիպման՝ դառնալով մեկ գոլային փոխանցման հեղինակ։














