Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Շիրակը» հաղթեց «Գանձասարին»
Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 2026/27 թթ․ մրցաշրջանի 14-րդ տուրում «Շիրակը» Գյումրու «Քաղաքային» մարզադաշտում երեք անպատասխան գնդակ ուղարկեց հետնապահ «Գանձասարի» դարպասը (3-0)։
Հանդիպման հաշիվը 22-րդ րոպեին բացեց Բամբա Մեսամբան՝ դաշտի տերերին ընդմիջման ուղարկելով նվազագույն առավելությամբ (1-0)։ Երկրորդ խաղակեսում գյումրեցիները զարգացրին հաջողությունը․ 64-րդ րոպեին աչքի ընկավ Հովհաննես Փահլևանյանը, իսկ ընդամենը երեք րոպե անց՝ 67-րդ րոպեին, Մեսամբան դուբլ ձևակերպեց՝ դնելով խաղի վերջակետը։
Հավելենք, որ օրեր առաջ կապանյան ակումբի ղեկը ստանձնել էր Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը, իսկ «Գանձասարը» պարտությամբ մեկնարկեց նրա գլխավորությամբ անցկացրած առաջին խաղում։
Այս հաղթանակից հետո Գյումրին ներկայացնող ակումբը վաստակած միավորների քանակը հասցրեց 17-ի և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը, իսկ 3 միավոր ունեցող «Գանձասարը» շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը (12-րդ տեղ)։














