Ջուդ Բելինգհեմը գտնվում է լավ մարզավիճակում․ «Ռեալը» ցանկանում է հնարավորինս շուտ երկարաձգել նրա հետ գործող պայմանագրի ժամկետը

23:56 • 18.11.26

Մադրիդի «Ռեալի» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը գտնվում է լավ մարզավիճակում, և մադրիդյան ակումբը ցանկանում է հնարավորինս շուտ երկարաձգել նրա հետ գործող պայմանագրի ժամկետը։

Թեև մեծ հրատապություն չկա՝ անգլիացու գործող համաձայնագիրը նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը, կողմերն արդեն բանակցություններ են վարում։

Ինչպես հայտնում է Foot Mercato-ն՝ հղում անելով OK Diario-ին, 23-ամյա խաղացողը բանակցությունների ընթացքում երկու պահանջ է ներկայացրել «Ռեալին»։ Առաջինը վերաբերում է ֆինանսական պայմաններին․ Ջուդը ցանկանում է տարեկան աշխատավարձի բարձրացում մինչև 22 միլիոն եվրո՝ հավասարվելով Վինիսիուսին։ «Սերուցքայինները» պատրաստ են գնալ այդ քայլին՝ գիտակցելով անգլիացի ֆուտբոլիստի բարձր խաղամակարդակը։

Երկրորդ պահանջն առնչվում է մարզական հեռանկարներին․ Բելինգհեմը ցանկանում է տեսնել մրցունակ նախագիծ։ Առանց տիտղոսների անցկացրած երկու մրցաշրջանից հետո անգլիացին ուզում է վստահ լինել, որ «Ռեալի» հավակնությունները համապատասխանում են ակումբի կարգավիճակին։

Աղբյուրը`ArmSport.am