Գվարդիոլան աշխատանքի անսպասելի առաջարկ է ստացել

23:10 • 18.11.26

Իսպանացի անվանի մասնագետ Պեպ Գվարդիոլան մարզչական կարիերան վերսկսելու անսպասելի առաջարկ է ստացել։ Այս մասին հայտնել է մարզչի գործակալ Խոսեպ Մարիա Օրոբիտգը։

Գործակալի խոսքով՝ Սաուդյան Արաբիան ցանկանում է Գվարդիոլային տեսնել իր ազգային հավաքականի ղեկին։ Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչները միջնորդների միջոցով առաջարկով դիմել են իսպանացուն, սակայն միանշանակ մերժում են ստացել։ Պեպը պատրաստ չէ նույնիսկ դիտարկել այդ առաջարկը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, թե Գվարդիոլան մերժել է նաև ԱՄՆ-ի ազգային հավաքականին։ Նա չի թաքցնում հավաքականների մակարդակով աշխատելու իր ցանկությունը, սակայն «Մանչեսթեր Սիթիից» հեռանալուց հետո վճռական է տրամադրված առնվազն մեկ տարի հանգստանալու հարցում։

Աղբյուրը`ArmSport.am