Toyota-ն Հայաստանում բացել է նոր պաշտոնական ավտոսրահ՝ Toyota Center VG (լուսանկարներ)
Toyota-ն ընդլայնեց իր պաշտոնական վաճառքի և հետվաճառքային սպասարկման ցանցը Հարավային Կովկասում՝ ամբողջությամբ գործարկելով Toyota Center VG նորագույն 3S (Sales, Service, Spare Parts) դիլերային կենտրոնը, որը գործում է Toyota Caucasus-ի լիազորությամբ։

Այս աշնան սկզբին պաշտոնական սպասարկման կենտրոնի հաջող մեկնարկից հետո, այժմ արդեն կենտրոնը գործելու է ամբողջական 3S ձևաչափով՝ մեկ վայրում միավորելով ավտոմեքենաների վաճառքը, սպասարկումը և պահեստամասերի վաճառքը՝ ապահովելով Toyota-ի սեփականատերերի կարիքները ավտոմեքենայի շահագործման ողջ ընթացքում։
Ամբողջական 3S սպասարկում՝ մեկ վայրում
Նախագծված լինելով համապատասխանել Toyota-ի համաշխարհային վաճառքի և տեխնիկական սպասարկման չափանիշներին՝ Toyota Center VG-ն մեկ վայրում միավորում է պաշտոնական ավտոսսպասարկման երեք հիմնական հիմնասյուները․

- Վաճառք (Sales). Նորաբաց ցուցասրահը Հայաստանի հաճախորդներին տալիս է ուղիղ հասանելիություն Toyota-ի պաշտոնական մոդելային շարքին, թեստ-դրայվեր իրականացնելու և անհատական խորհրդատվություն ստանալու հնարավորություն։
- Սպասարկում (Service). Որակավորված մասնագետներով համալրված և ժամանակակից դիագնոստիկ համակարգերով հագեցած սպասարկման կենտրոնում իրականացվում են ինչպես պլանային տեխնիկական սպասարկում և համակարգչային դիագնոստիկա, այնպես էլ շարժիչի, փոխանցման տուփի, ընթացային մասի վերանորոգման և թափքի լիարժեք վերականգնման և ներկման աշխատանքներ։
- Պահեստամասեր (Spare Parts). Toyota-ի օրիգինալ պահեստամասերի առկայությունը հնարավորություն է տալիս արագ իրականացնել վերանորոգման աշխատանքները և անմիջապես տրամադրել գործարանային չափանիշներին համապատասխանող պահեստամասեր, ավտոմեքենայի քսայուղեր և աքսեսուարներ՝ ապահովելով ավտոմեքենայի հուսալիությունը, անվտանգությունն ու երկարաժամկետ վերավաճառքի արժեքը։

Գործարանային երաշխիք և տարածաշրջանային ազդեցություն
Որպես Toyota-ի պաշտոնական դիլեր՝ Toyota Center VG-ից ձեռք բերված յուրաքանչյուր ավտոմեքենա կունենա Toyota-ի գործարանային ամբողջական երաշխիք։ Toyota-ի այն սեփականատերերը, որոնք իրենց ավտոմեքենան ձեռք են բերել Toyota-ի այլ պաշտոնական կենտրոններից, նույնպես կարող են սպասարկման համար դիմել Toyota Center VG՝ ամբողջությամբ պահպանելով արտադրողի երաշխիքը։

Toyota Center VG-ի ամբողջական գործարկումը կարևոր քայլ է Հայաստանում և ավելի լայն՝ Կովկասի տարածաշրջանում Toyota-ի պաշտոնական ցանցի ամրապնդման ուղղությամբ։ Կենտրոնը հաճախորդներին առաջարկում է մեկ վայրում հասանելի, թափանցիկ և արտադրողի չափանիշներին համապատասխանող ծառայություններ՝ ինչպես ավտոմեքենայի ձեռքբերման, այնպես էլ դրա հետագա սպասարկման համար։
Հասցե և կոնտակտային տվյալներ`
Toyota Center VG (պաշտոնական 3S դիլերային կենտրոն)
Հասցե՝ Մհեր Մկրտչյան փողոց 1 (Մհեր Մկրտչյան 2), Փարաքար
Հեռախոս՝ +374 11 30 00 07
Էլեկտրոնային փոստ՝ info@vgmotors.am










