Երևանում թմրանյութ իրացնելու կասկածանքով 20-ամյա կին է ձերբակալվել. հայտնաբերվել է 13 փաթեթ մարիխուանա
Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի մի բնակիչ տելեգրամյան հավելվածի միջոցով ձեռք է բերում և տեղադրելու միջոցով իրացնում է թմրանյութ։
Տեղեկությունն իրացվեց Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի գործընկերների հետ։ Նոյեմբերի 13-ի երեկոյան ժամը վեցին մոտ, մայրաքաղաքի Կոմիտասի պողոտային հարակից ավտոտնակների մոտ 20-ամյա անձը ձերբակալվեց ու ներկայացվեց Արաբկիրի բաժին։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց տարբեր գույների կպչուն ժապավեններով 10 փաթեթ, որոնց ընդհանուր քաշն ավելի քան 25 գրամ էր։
Ըստ նրա՝ փաթեթներում մարիխուանա էր, որը ձեռք էր բերել իրացման նպատակով։
Դեպքի վայրում հայտնաբերվել է նրա տեղադրած ևս երեք փաթեթ։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արաբկիրի քննչական բաժին։
Կինը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Հանգամանքները պարզվում են։










