Արգենտինայի երիտասարդ աստղերը 7:0 հաշվով հաղթել են Կոստա Ռիկայի հավաքականին

13:28 • 18.11.26

Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականը ընկերական հանդիպման շրջանակում ջախջախիչ հաղթանակ է տարել Կոստա Ռիկայի ընտրանու նկատմամբ։ Արգենտինական Կորդովա քաղաքում կայացած խաղում աշխարհի գործող փոխչեմպիոնները մրցակցի դարպասն են ուղարկել 7 անպատասխան գնդակ (7:0):

«Ալբիսելեստեն» խաղի ելքը վճռել է դեռևս առաջին խաղակեսում՝ 4 անգամ գրավելով կոստառիկացիների դարպասը։ Արդեն 8-րդ րոպեին Էնցո Ֆեռնանդեսի փոխանցումից հետո հաշիվը բացել է Նիկոլաս Պասը։ 35-րդ րոպեին Խուլիան Ալվարեսը, օգտվելով Ագուստին Խիայի փոխանցումից, կրկնապատկել է տանտերերի առավելությունը։ Ընդմիջումից առաջ արգենտինացիները ևս երկու գոլ են խփել. 39-րդ րոպեին Պասը ձևակերպել է իր դուբլը Մաքսիմո Պերոնեի գոլային փոխանցումից հետո, իսկ 43-րդ րոպեին իր երկրորդ գնդակն է խփել նաև Ալվարեսը՝ եզրափակելով Ջանլուկա Պրեստիանիի օդային փոխանցումը։

Երկրորդ խաղակեսում ևս արգենտինացիները շարունակել են լիակատար առավելություն ունենալ խաղադաշտում։ 48-րդ րոպեին Պերոնեն գրանցել է իր երկրորդ գոլային փոխանցումը, որից հետո աչքի է ընկել Ֆրանկո Մաստանտուոնոն։ 78-րդ րոպեին կիսապաշտպան Ալեքսիս Մակ Ալիստերը հաշիվը դարձրել է 6:0, իսկ հանդիպման վերջակետը 89-րդ րոպեին դրել է նույն Մաստանտուոնոն՝ Ջուլիանո Սիմեոնեի փոխանցումից հետո ձևակերպելով խաղի երրորդ դուբլը։

Աղբյուրը`ArmSport.am