Շատ ուղիղ ասացին, որ Սահմանադրության փոփոխության հարցը Ադրբեջանի նախապայմանն է․ Արամ Վարդևանյան
Ընդհանրապես ասել արտաքին պարտադրանքով թելադրվող Սահմանադրությանը ոչ, դա բնական երևույթ է, այս մասին համախմբված ընդդիմության ներկայացուցիչների երիտասարդների հետ հանդիպման ընթացքում ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը։
«Բոլորս ունենում ենք մեր կյանքում իրավիճակներ, որտեղ չի քննարկվում այլ տարբերակ քան ասելն է՝ ոչ, սա հենց այդ դեպքերից է։ Դուք միջազգային փորձում չեք գտնի մի դեպք, որտեղ մեկ երկիր մյուս երկրին ասի Սահմանադրությունը էսպես կփոխես։ Այս աստիճան, չակերտավոր ասած, անկեղծությունն ու ազնվությունը ծնվեց Ազգային ժողովում հարցուպատասխանի ընթացքում, որտեղ շատ ուղիղ ասացին, որ Սահմանադրության փոփոխության հարցը Ադրբեջանի նախապայմանն է։ Այն մարդիկ, որ ասում էին խաղաղությունը կա, պետք է տեր կանգնել այդ խաղաղությանը, հիմա պարզվեց, որ այդ խաղաղության պայմանագիրը չեն կարողանում ստորագրել, որովհետև Ադրբեջանը նախապայման ունի Սահմանադրության փոփոխության»,-նշել է նա։














