Գառնիում 19-ամյա երտասարդը կոկաինով 30 փաթեթ է տեղադրել (տեսանյութ)

11:55 • 18.11.26

Համայնքային ոստիկանության Գառնիի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ մի երիտասարդ Ջրվեժում տեղադրում է թմրամիջոցներ։
 
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում նոյեմբերի 16-ին՝ ժամը 14-ին, երբ երիտասարդը Ջրվեժի 51-րդ փողոցի սկզբնամասում փաթեթը տեղադրել էր պարիսպի տակ և հեռախոսով լուսանկարել, Գառնիի ոստիկանները նրան ձերբակալեցին և տեղափոխեցին բաժին։
 
Մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ 19-ամյա երիտասարդը հայտնեց, որ փաթեթի մեջ կոկաին է, նախորդ օրը այն ձեռք է բերել տելեգրամյան հարթակի միջոցով՝ իրացնելու նպատակով։
 
Նույն օրը Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեց կպչուն ժապավենով 30 փաթեթ։
 
Նախաքննությունը շարունակվում է։