Հայտնի են Ազգերի լիգայի փլեյ-օֆֆի բոլոր մասնակիցները

10:07 • 18.11.26

Ավարտվեց ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի 2026/2027 թթ. խաղարկության խմբային փուլը, որի արդյունքներով հայտնի դարձան մրցաշարի փլեյ-օֆֆի (1/4 եզրափակչի) բոլոր 8 մասնակիցները։

Քառորդ եզրափակչի վերջին ուղեգիրը նվաճեց Նորվեգիայի հավաքականը, որը նոյեմբերի 17-ին կայացած 6-րդ տուրի վճռորոշ խաղում 0:2 հաշվով պարտվելիս կամային հաղթանակ կորզեց Դանիայի ընտրանուց (3:2)։ Արդյունքում դանիացիները A լիգայի 4-րդ խմբում զբաղեցրին երրորդ հորիզոնականը և դուրս մնացին հետագա պայքարից։

Ազգերի լիգայի 2026/27 թթ. խաղարկության քառորդ եզրափակչի բոլոր մասնակիցները.

  • Ֆրանսիա
  • Բելգիա
  • Գերմանիա
  • Նիդերլանդներ
  • Անգլիա
  • Իսպանիա
  • Պորտուգալիա
  • Նորվեգիա

Քառորդ եզրափակչի վիճակահանությունը կկայանա ուրբաթ՝ նոյեմբերի 20-ին։ Այս փուլի առաջին հանդիպումները կանցկացվեն 2027 թվականի մարտի 25-27-ը, իսկ պատասխան խաղերը՝ մարտի 28-30-ը։ Մրցաշարի եզրափակիչ փուլը նախատեսված է հունիսի 9-ից 13-ը։

Հավելենք, որ մրցաշարն անմիջականորեն կապված է նաև 2028 թվականի Եվրոպայի առաջնության (Եվրո-2028) որակավորման փուլի հետ։ Ազգերի լիգայի գործող գավաթակիրը Պորտուգալիայի հավաքականն է, որը նախորդ խաղարկության եզրափակչում հետխաղյա 11-մետրանոցներով առավելության էր հասել Իսպանիայի նկատմամբ (2:2, 5:3՝ 11-մ)։

Աղբյուրը`ArmSport.am