Մեծ զեղչերի սեզոնին ընդառաջ արժե մի փոքր սպասել. անակնկալ` օնլայն շոփինգի սիրահար C360 Mastercard քարտապաններին
Տեխնիկա, որը վաղուց ցանկանում էիք փոխել, սիրելի ապրանքանիշի հագուստ կամ կոշիկ, կոսմետիկա, տան համար անհրաժեշտ իրեր կամ ամանորյա նվերներ: Եթե նման գնում եք ծրագրել, մի շտապեք՝ Կոնվերս Բանկը C360 Neo Light, Neo, Nektar, Ultra, Elite, Signature կամ Synergy փաթեթների ներքո Mastercard քարտապանների համար արշավ է գործարկելու:
Պատրաստ պահեք Ձեր C360 Mastercard-ը, եթե չունեք, ապա
- ակտիվացրեք նշված փաթեթներից որևէ մեկը Converse Mobile հավելվածում կամ Բանկի մասնաճյուղերում,
- դարձեք C360 Mastercard քարտապան,
- սպասեք ամերիկյան խանութներում մեծ զեղչերին:
Կոնվերս Բանկի առաջարկը կօգնի առցանց գնել զեղչված ապրանք ամերիկյան խանութներից, ստանալ քեշբեք Բանկից, ինչպես նաև խնայել ԱՄՆ-ից Globbing-ով առաքումներ կատարելիս:
Զեղչեր, որ տևում են մի քանի ամիս
Black Friday-ն ու Cyber Monday-ն այլևս միայն մեկ կամ երկու օր տևող ակցիաներ չեն։ Ամերիկյան բազմաթիվ առևտրի կետեր զեղչերը սկսում են ավելի վաղ և շարունակում մինչև Ամանոր։ Բացի զեղչերը, խանութներից շատերում գործում են նաև լրացուցիչ պրոմոկոդեր, առցանց գնումների հատուկ գներ և ամանորյա առաջարկներ։
Այս ժամանակահատվածը հնարավորություն է տալիս համեմատել տարբեր խանութների առաջարկները և առավել շահավետ գնով կատարել վաղուց ծրագրված գնումը կամ ընտրել ամանորյա նվերները։
C360 Mastercard-ի առկայության դեպքում խանութի զեղչը միակ առավելությունը չէ
Նոյեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ ամերիկյան առևտրի կետերում C360 Mastercard-ով առցանց գնումներ կատարելիս հնարավոր կլինի խանութի առաջարկած զեղչից բացի ստանալ նաև քեշբեք Կոնվերս Բանկից։
Նախորդ տարի Կոնվերս Բանկի և Mastercard-ի արշավի մասնակիցների համար քեշբեքը կլինի գնման գումարի մինչև 20%-ի չափով (առավելագույնը` 60.000 ՀՀ դրամ)։ Այս տարի առաջին անգամ մասնակցող հաճախորդների համար քեշբեքը կկազմի գնման գումարի մինչև 15%-ը (առավելագույնը` 50.000 ՀՀ դրամ)։
ԱՄՆ-ից կատարած գնումները Globbing-ով առաքելիս նույնպես կխնայեք․ կստանաք քեշբեք առաքման գումարի մինչև 50%-ի ՝ առավելագույնը 12.000 ՀՀ դրամի չափով:
Այսպիսով, մեկ գնման շրջանակում հնարավոր կլինի համադրել երեք տարբեր առավելություն՝
- ամերիկյան խանութի սեզոնային զեղչը,
- C360 Mastercard-ով առցանց վճարման դիմաց տրամադրվող մինչև 15% կամ մինչև 20% քեշբեքը,
- Globbing-ի միջոցով առաքման հատուկ պայմանները։
Արշավի պայմաններն ու մանրամասներն՝ այստեղ, 010 511 211
Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից










