Տատյանա Կիմի նկատմամբ եվրոպական պատժшմիջոցները չեն ազդի RWB-ի և դրա էկոհամակարգում ընդգրկված ընկերությունների աշխատանքի վրա․ ընկերության հայտարարությունը
Տատյանա Կիմի նկատմամբ եվրոպական պատժամիջոցները չեն ազդի RWB-ի և դրա էկոհամակարգում ընդգրկված ընկերությունների աշխատանքի վրա, քանի որ ընկերությունը Եվրոպական միությունում ակտիվներ չունի և ԵՄ երկրներում գործունեություն չի ծավալում։ Այս մասին հայտնում են Վայլդբերրիզի մամուլի ծառայությունից։
«Wildberries-ի և RWB-ի մյուս ընկերությունների բոլոր ծառայությունները կշարունակեն գործել բնականոն ռեժիմով։ Մեր հաճախորդներն ու գործընկերները որևէ փոփոխություն չեն նկատի»,-նշվում է հաղորդագրության մեջ։














