Ծնողները միաբերան ասել են՝ խնդրում ենք այս մարդուն պահեք, մենք իր աշխատանքից գոհ ենք. Ավինյանը՝ երաժշտական դպրոցի տնօրենի հետ կապված տեսանյութի մասին
Երաժշտական դպրոցի տնօրենի հետ կապված տեսանյութի մասով՝ ամուսինն ինչ-որ տեսանյութ է ձայնագրել, որով ենթադրաբար շանտաժի է ենթարկել․ կամ մենք մտնում ենք անձնական կյանք, կամ չենք մտնում։ Հարցը բարձրաձայնվել է, տհաճ պատկեր է, հաճելի չի, ասել է Տիգրան Ավինյանը :
«Ծնողները միաբերան ասել են՝ խնդրում ենք այս մարդուն պահեք, մենք իր աշխատանքից գոհ ենք, մենք իրեն սիրում, հարգում ենք, անկախ նրանից՝ տեսանյութում իրենց անձնական կյանքից ինչ կա»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ տեսանյութ էր հայտնվել, որտեղ երաժշտական դպրոցի տնօրեն Իրինա Մկրտչյանը, ենթադրաբար, թմրանյութ է օգտագործում:











