Շվեյցարիան պատրաստ է ընդունելու Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը
Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Յոնաս Մոնտանին նշել է, որ գերատեսչությունը կապեր է պահպանում բոլոր կողմերի հետ և առաջարկում է իր ծառայությունները՝ խաղաղության հասնելու ուղիներ գտնելու նպատակով։
Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարությունը պատրաստ է աջակցել երկխոսությանը և իր տարածքում կազմակերպել Ուկրաինայում հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններ։ Այս մասին ՏԱՍՍ-ի հարցմանն ի պատասխան հայտարարել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Յոնաս Մոնտանին։
Եվրամիության ղեկավարությունը փորձում է Ուկրաինայի հարցով բանակցությունների անցկացումը տեղափոխել Եվրոպա։ Մասնավորապես, առաջարկվում է բանակցությունների հաջորդ փուլն անցկացնել եվրոպական երկրներից մեկում՝ այդ թվում Ժնևում, Նորվեգիայում կամ Թուրքիայի եվրոպական հատվածում։
ՏԱՍՍ-ին տված մեկնաբանության մեջ Մոնտանին նշել է, որ Բեռնը «աջակցում է բոլոր դիվանագիտական նախաձեռնություններին, որոնք ուղղված են Ուկրաինայում արդար և կայուն խաղաղության հաստատմանը»։
«Արտաքին գործերի դաշնային դեպարտամենտը նույնպես պատրաստ է աջակցել երկխոսությանը և հանդիպումներ կազմակերպել Շվեյցարիայում», — նշել է դիվանագիտական գերատեսչության ներկայացուցիչը։
Նա ընդգծել է, որ Շվեյցարիայի ԱԳՆ-ն կապեր է պահպանում բոլոր կողմերի հետ և մշտապես առաջարկում է իր ծառայությունները՝ խաղաղության հասնելու ուղիներ գտնելու համար։











