Ճապոնիան հաջողությամբ տիեզերք է արձակել H3 hրթիռը, որը պետք է ուսումնասիրի և հողի նմուշներ հավաքի Մարսի արբանյակ Ֆոբոսից և դրանք բերի Երկիր

11:02 • 20.10.26

Ճապոնիայի աերոտիեզերական հետազոտությունների գործակալությունը (JAXA) արձակել է MMX սարքը, որը պետք է աշխարհում առաջինը վայրէջք կատարի Ֆոբոսի վրա և Երկիր հասցնի Մարսի այդ արբանյակի հողի նմուշները։ Զոնդն արձակվել է H-3 ծանր կրող հրթիռի օգնությամբ՝ Տանեգասիմա տիեզերակայանից։ Հեռարձակումն իրականացնում է JAXA-ն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

MMX սարքի հիմնական խնդիրն է հավաքել Ֆոբոսի հողի նմուշները։ Ապարատը պետք է Երկիր վերադառնա 2031 թվականին և ցած նետի հողով հաբը (կապսուլան)։ Այդ նմուշների վերլուծության միջոցով ճապոնացի մասնագետները մտադիր են տեղեկություններ ստանալ Ֆոբոսի և ինքնին Մարսի ծագման մասին։

Ինչպես հայտարարել է Ճապոնիայի կրթության, մշակույթի, սպորտի, գիտության և տեխնոլոգիաների նախարար Յոշիհիրո Սեկին, նախագիծը կօգնի պարզել Մարսի արբանյակի ծագումը և մշակել տեխնոլոգիաներ՝ կապված մարդկանց մասնակցությամբ դեպի Մարս ապագա արշավախմբեր ուղարկելու հետ։

4,5 տոննա քաշ ունեցող MMX սարքն ունի 9 մետր բացվածքով արևային մարտկոցներ։ Ենթադրվում է, որ դրա առաքելության մեջ օգտագործվող տեխնոլոգիաները հնարավոր կլինի կիրառել նաև դեպի Մարս հետագա թռիչքների, այդ թվում՝ օդաչուավոր թռիչքների համար։