Իրանը Բահրեյնում ամերիկյան «Patriot» համակարգերի երկու ռադարի է հարվшծել. ԻՀՊԿ

11:27 • 22.11.26

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ նոյեմբերի 21-ի երեկոյան հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարվածել է Բահրեյնում տեղակայված ամերիկյան «Patriot» հակաօդային պաշտպանության համակարգերի երկու ռադարի։

Իրանական պետական Press TV-ի փոխանցմամբ՝ ԻՀՊԿ-ն գործողությունը ներկայացրել է որպես պատասխան ամերիկյան անօդաչուների կողմից Իրանի օդային տարածքի ենթադրյալ խախտումներին։

Բահրեյնի զինված ուժերը հայտնել են, որ երկրի հակաօդային պաշտպանությունը կանխել է մի շարք իրանական օդային հարձակումներ։ Բահրեյնի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ իրանական հարվածից հրդեհ է բռնկվել քաղաքացիական արդյունաբերական օբյեկտում։ Տուժածներ չեն եղել։