Արամ Ա կաթողիկոսն այցելել է Լիբանանի նախագահին

20:50 • 20.11.26

Արամ Ա կաթողիկոսն այցելել է Լիբանանի նախագահ, գեներալ Ժոզեֆ Աունին:

Արամ Ա կաթողիկոսը վերահաստատել է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը՝ իր աշխարհասփյուռ թեմերով ու համայնքներով, Լիբանանի և սփյուռքի հայությունը զորակցում են Լիբանանի անկախության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ամրապնդմանն ուղղված ջանքերին։ Նա նաև կարևորել է Իսրայելի հեռանալու անհրաժեշտությունը հարավային Լիբանանի օկուպացված տարածքներից։

Լիբանանի նախագահ, գեներալ Ժոզեֆ Աունը ընդգծել է, որ հայ համայնքը Լիբանանի հասարակության անբաժանելի մասն է և իր ակտիվ մասնակցությամբ կարևոր դեր ունի երկրի զարգացման ու բարգավաճման գործում։