Լիբանանը և Իսրայելը համաձայնության են եկել դիտորդների հետ կապված
Լիբանանը և Իսրայելը համաձայնության են եկել դիտորդի կարգավիճակ ունեցող երկրների ցանկի շուրջ՝ համաձայնագրի շրջանակներում, հաղորդում է «Ալ Հադաթ» հեռուստաընկերությունը՝ հղում անելով Լիբանանի նախագահական վարչակազմի աղբյուրներին։
Բեյրութն էլ «ներկայացրել է բանտարկյալների նախնական ցանկ» և «պնդում է առաջին խմբի հնարավորինս շուտ ազատ արձակման վերաբերյալ»։ Հանդիպման ընթացքում ավարտվել է «այն տարածքների աշխարհագրական վերլուծությունը», որոնք կարող են դառնալ իսրայելական ուժերի դուրսբերման նոր «փորձնական գոտիներ»։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ բանակցությունների հերթական փուլն է տեղի ունեցել Լիբանանի և Իսրայելի միջև։














