Լիբանանն ու Իսրայելը Հռոմում ավարտել են բանակցությունները․ առաջընթաց է գրանցվել․ Reuters
Լիբանանն ու Իսրայելը չորեքշաբթի Հռոմում ավարտել են բանակցությունները, որոնք ընթանում էին ԱՄՆ միջնորդությամբ, հաղորդում է Reuters-ը։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ ամերիկացի պաշտոնյան հայտարարել է, որ առաջընթաց է գրանցվել այն ծրագրի իրագործման հարցում, որը կարող է մի քանի օրվա ընթացքում հանգեցնել հարավային Լիբանանի որոշ շրջաններից իսրայելական զորքերի դուրսբերման մեկնարկին։














