Ուկրաինական հարցի շուրջ եռակողմ բանակցություններ են նախատեսված երեքշաբթի օրը Աբու Դաբիում. Պուտին
Ուկրաինական հարցի շուրջ եռակողմ բանակցություններ են նախատեսված երեքշաբթի օրը Աբու Դաբիում, հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Ռուսաստանի նախագահը Անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է Ռուսաստանից, ԱՄՆ-ից և Ուկրաինայից ներկայացուցիչների մասնակցությամբ Աբու Դաբիում կայանալիք եռակողմ բանակցությունների նախապատրաստումը։
Քննարկմանը մասնակցել են նաև բանակցություններին մեկնող ռուսական պատվիրակության անդամները՝ Վլադիմիր Մեդինսկին, Իգոր Կոստյուկովը, Յուրի Ուշակովը, Միխայիլ Գալուզինը և Սերգեյ Ռյաբկովը։
Պուտինը շնորհակալություն է հայտնել ԱՄԷ-ին՝ ուկրաինական ճգնաժամի կարգավորման գործում հետևողական աջակցության համար։ Բանակցությունները նախատեսված են նոյեմբերի 10-ին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Ռուսաստանում պարենային անվտանգության ապահովման և ամրապնդման հարցերը։














