Եթե թուրքերն ուզենան հարձшկվել, մենք չենք հասցնի հզորանալ, որևիցե բան չենք հասցնի անել. Ալեն Սիմոնյան

12:20 • 07.11.26

Ես կարծում եմ՝ պետք է մեր մեջ առիթ չլինի կռվելու։ Ինչո՞ւ պետք է մենք թուրքերի հետ պատերազմենք։ Եթե թուրքերն ուզենան հարձակվել, մենք չենք հասցնի հզորանալ, մենք որևիցե բան չենք հասցնի անել, Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի ժամանակ ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը։

«Այդ խաբկանքը, որ մեզ 70 տարի կերակրել են՝ «եկեք ռսի պոչը բռնենք», հակառակ դեպքում թուրքը մեզ կուտի, որևիցե կապ չունի իրականության հետ»,-նշել է նա։