Ես ուզում եմ, որ Երևանը նորմալ ապրի և շնչի, և իմ համար պրոբլեմատիկ է այն, ինչ կա այսօր քաղաքում․ Ալեն Սիմոնյան
Ես ուզում եմ, որ Երևանը նորմալ ապրի և շնչի, և իմ համար պրոբլեմատիկ է այն, ինչ կա այսօր քաղաքում, առաջին հերթին խցանումները, որը որ այսօր կա, մեկ-երկու տարի հետո, եթե մենք լուծումներ չգտնենք, Երևանը ուղղակի կանգնելու է, և ձև անել, որ դա չենք տեսնում, կեղծ է, Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է Ալեն Սիմոնյանը։
«Մենք ենք դրա պատասխանատուն, ես եմ նաև դրա պատասխանատուն»,-ասել է նա՝ պատասխանելով հարցին՝ Ավինյանն է արդյոք դրա պատասխանատուն։














