2008-ին Փաշինյանը գոռում էր՝ «Մանվե՛լ, Մանվե՛լ». երազում էր, որ Մանվել Գրիգորյանն իրենց միանա. Մեսրոպ Մանուկյան
2008 թվականին, Օպերայի բակում, Նիկոլ Փաշինյանը ծափ էր տալիս, գոռում էր՝ «Մանվե՛լ, Մանվե՛լ», լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը:
«Երազում էր, որ Մանվել Գրիգորյանը գնա, իրենց միանա, իրենց հետ լիներ, կամ լիներ Մանվել Գրիգորյանի կողքին ինչ-որ մեկն ինքը»-նշել է նա:
Հիշեցնենք, որ երեկ, ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը Մեսրոպ Մանուկյանին ասել էր՝ դու արջ «քորող» ես, դու գողի սպասարկող ես, դու ավելի վատն ես:
«Գաղտնիք կա՞, որ Մեսրոպ Մանուկյանը եղել է Մանվել Գրիգորյանի «աբսլուգը»։ Մի հատ էլ գալիս, հոխորտում է՝ կոռուպցիա։ Կոռուպցիա ասելիս մի հատ քեզ նայիր հայելու մեջ, շեֆիդ նայիր»,-նշել էր նա։











