Գերիների հարցի մասին խոսում ենք անդադար, քանի որ դուք եք նրանց մոռացության մատնել․ Մեսրոպ Առաքելյանը՝ իշխանությանը
Մեր թիմակից Սյուզաննա Ավետիսյանի՝ ԱԺ-ում գերիների մասին հերթական հարցը հերթական անգամ հունից հանեց Արարատ Միրզոյանին, ով սկսեց մուննաթ գալ, թե բա կարող ա գիտեք գերիների մասին ինձնից շատ եք մտածում։ Այս մասին գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:
«Պարոն Միրզոյան, Ձեր գործը գերիների մասին մեզնից շատ ու քիչ մտածելը չէ, Ձեր գործը բացառապես գերիների վերադարձով զբաղվելն է։
Գերիների հարցի մասին խոսում ենք անդադար, քանի որ դուք եք նրանց մոռացության մատնել։ Բաքվի բանտերում մարդիկ կան, ովքեր վեց տարի է գերության մեջ են, վեց տարի...
Ամեն վերադարձած հայրենակցի համար, անձամբ Ձեզ շնորհակալություն կհայտնեմ։
Սպասում ենք։
Իսկ մինչ այդ, օր չի լինելու, որ ձեր խղճին չծանրանա նրանց այնտեղ անցկացրած ամեն րոպեն, որտեղ էլ որ գտնվեք»,-գրել է նա։














