Նախագահ Սին և ես հիանալի անձնական հարաբերություններ ենք ձևավորել. Թրամփ

10:13 • 19.11.26

Նախագահ Սին և ես հիանալի անձնական հարաբերություններ ենք ձևավորել: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ հանդիպման ժամանակ:

«Նախագահ Սին և ես հիանալի անձնական հարաբերություններ ենք ձևավորել։ Որոշ մարդիկ դժգոհում են, երբ լսում են դա, բայց ես շատ ուրախ եմ դրա համար»,- հայտարարել է Դոնալդ Թրամփը:

Թրամփը նաև շնորհակալություն է հայտնել չինացի առաջնորդին անհավանական ջերմ ընդունելության համար և շնորհավորել նրան Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի անցկացման կապակցությամբ։ Թրամփը հավելել է, որ խնդրել է Սի Ծինփինին, որպեսզի Պեկինը ավելին անի ամերիկացի ֆերմերների համար։