Զանգեր կոչվող հատվածից մինչև Գորայք ճանապարհին թույլ ձյուն է տեղում

19:55 • 18.11.26

Նոյեմբերի 18-ին՝ ժամը 19։50-ի դրությամբ, Զանգեր կոչվող հատվածից մինչև Գորայք ճանապարհին թույլ ձյուն է տեղում, իսկ Վայքի տարածաշրջանում՝ անձրև։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։

Մեղրիի լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: